Իռլանդիայի փոխվարչապետ-ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը պաշտոնապես դիմել է Վատիկանին, պատասխան պահանջելով Քլոյնի թեմում մանկապղծության դեպքերի վերաբերյալ: Բանն այն է, որ հրապարակվել է Քլոյնի թեմում մանկապղծության դեպքերն ապացուցող անկախ հետաքննության արդյունքները, հաղորդում է itar-tass.com-ը` վկայակոչելով իռլանդական РТЕ հեռուստառադիոընկերությունը:

«Մենք թույլ չենք տա, որպեսզի այդ զեկույցը մնա առանց պատասխանի: Վատիկանը պետք է հայտնի իր դիրքորոշումը եւ ես այդ մասին պաշտոնապես խնդրել են»,- հայտարարել է Գիլմորը:

Նա նաեւ այսօր հանդիպել է Իռլանդիայում Հռոմի Պապի բանագնաց Ջուզեպպե Լեանցի հետ, որի ընթացքում նրան տեղեկացրել է ավելի քան 400 էջանոց այդ զեկույցի տվյալների հետ, ըստ որի Քլոյնի թեմի հոգեւորականները զբաղվել են մանկապղծությամբ, խախտելով երեխանի պաշտպանության մասին օրենքը:

Պապի բանագնացը խոստացել է հետաքննության արդյունքները, ինչպես նաեւ Իռլանդիայի կառավարության տեսակետը հասցնել Հռոմի Պապին: Նա հայտնել է, որ «հիասթափված է» տեղի ունեցածով, սակայն ոչ մի ներողություն չի հնչել: