Բաքվի Flame Towers-ի դիմաց պայթյուն է որոտացել։

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այնտեղ տեղակայված սյան միջով անցնող գազային գծում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 մարդ վիրավորվել է։

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպի ընթացքում լրջորեն վնաս է հասցվել մի քանի մեքենաների։