Իրանում հետընտրական իրադարձությունների հետեւանքով ձերբակալված երկու գործիչներ դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո տեղի էին ունեցել զանգվածային անկարգություններ, որից հետո հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել էին: Իսկ անկարգությունների պատճառը եղել է իշխանությունների կողմից ընտրությունների արդյունքները կեղծելը:

Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավիի աջակիցներ Հեդայաթ Աղայեն եւ Շահաբ Թաբաթաբային մեղադրվում են հասարակական կարգը խախտելու եւ ընդվզում հրահրելու մեջ: