Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 31-ի առավոտյան այցելել են առաջնագիծ եւ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորել հայ զինվորականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
«Թո՛ղ հավերժ խաղաղություն ու կայունություն լինի Հայոց աշխարհում՝ հայ զինվորի երաշխավորմամբ»,- գրել է Արցախի նախագահը։











