3 հազար գերաններից տոնածառ է պատրաստվել Կարելիայում, տեղեկացնում է  տեղական «ԲեզՖորմատա» պարբերականը։

Տոնածառի բարձրությունը 10 մետր է, քաշը՝ 100 տոննա։ Անսովոր ծառը կառուցել են Սեգեժի ցելյուլոզի-թղթի կոմբինատի աշխատողները, որտեղ ամենաարտասովոր ամանորյա տոնածառի մրցույթ էր հայտարարվել։

Պարբերականի տվյալներով՝ տոնածառը հավաքելու համար օգտագործվել է փայտ տեղափողող մեքենա։ Այդպիսի մեքենաների օգնությամբ սովորաբար փայտանյութ են տեղափոխում։ Գերանները հուսալիորեն ամրացված են տախտակների դարսակույտերի փականներով։