Իրանի տարբեր շրջաններում, մասնավորապես հանգուցյալ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի հայրենի քաղաքում, ծրագրում են նշել գեներալի սպանության երկրորդ տարելիցը, հաղորդել է Tasnim-ը:
Հունվարի 1-ին հազարավոր երիտասարդ իրանցի կանայք հավաքվել էին Թեհրանում «Հաջ Քասեմի դուստրերը» կոչվող արարողությանը։
Արարողությունը տեղի է ունեցել «Ազադի» մարզադաշտի 12.000-տեղանոց մարզադաշտում, որի մասնակիցները հաստատել են իրենց հավատարմությունը մահացած հրամանատարի իդեալներին:
Գեներալ Սուլեյմանիի հայրենի քաղաք Քերմանի բնակիչները նույնպես ծրագրել են ցույցեր ու միջոցառումներ՝ ի հիշատակ գեներալի։
Նշվում է նաեւ, որ ուրբաթ՝ դեկտեմբերի 31-ին, Բաղդադում ցուցարարներն այրել են Իրաքում ԱՄՆ դեսպանության մակետը։
Ցույցը տեղի է ունեցել Բաղդադի Կանաչ գոտում, որտեղ գտնվում են տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի դեսպանությունները։
Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին եւ Իրաքի բնակչության մոբիլիզացման գծով ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը սպանվել են ԱՄՆ-ի ուժերի կողմից 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի միջազգային օդանավակայանի մոտ՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:





























