Ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հուլիսի 14-ին ժամը 19.30-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 46-ամյա Հովհաննես Հ.-ի վարած «Սուզուկի Գրանդ» մակնիշի ավտոմեքենան Լիճք գյուղից դեպի Մեղրի տանող ճանապարհի 1-ին կմ-ին կորցնելով կառավարումը` կողաշրջվել է:

Վթարի հետեւանքով վարորդն անգիտակից վիճակում տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 22.30-ին, մահացել է:

Կատարվում է քննություն: