Ձերբակալվել են դեռեւս 2 ամիս առաջ «Հայռուսգազարդ» ընկերության շինհրապարակի պահեստից 21.439 մետր պղնձյա մալուխ գողացողները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության տվյալների, մայիսի 27-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ շինհրապարակի պահեստից 21.439 մետր պղնձյա մալուխ են գողացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 14-ին, ժամը 17.10-ին, բերման է ենթարկվել 21-ամյա Անդրանիկ Գ.-ն:

Նա խոստովանել է, որ 52-ամյա Վարդան Դ.-ի եւ 42-ամյա Ներսես  Խ.-ի հետ նշված պահեստից կատարել են պղնձե մալուխների գողություն:
Անդրանիկ Գ.-ն եւ Վարդան Դ.-ն ձերբակալված են:

Ներսես Խ.-ն ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Կատարվում է քննություն: