Ոստիկանության Էրեբունիի բաժնում հուլիսի 14-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաներում Արցախի փողոցում 4 մեքենաններ իրա են բախվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրար են բախվել 59-ամյա Էդիկ Թ.-ի վարած «ՎԱԶ-2106», 27-ամյա Տիգրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21074», 52-ամյա Սուրիկ Մ.-ի վարած «Ֆորդ» եւ 29-ամյա Արամ Կ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Ֆորդ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիավանդանոց:

Կատարվում է քննություն: