«Գիբկա-Ս» գերկարճ հեռահարության շարժական զենիթային համալիրներն առաջին անգամ ռուսական զորքերը կհամալրեն 2022 թվականին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գերատեսչությունից պարզաբանում են, որ մարտական մեքենաները համալրված են հետախուզական տեխնիկայով եւ ավտոմատացված կառավարման համակարգով, որը միասնական տակտիկական կառավարման համակարգի մաս է կազմում, ինչը թույլ կտա նրանց շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնել ՀՕՊ-ում եւ կառավարել կրակն իրական ժամանակում։ Փոքր հեռահարության «Գիբկա-Ս» համալիրը կարող է դիմակայել օդանավերին, ուղղաթիռներին, անօդաչու թռչող սարքերին, թեւավոր հրթիռներին եւ բարձր ճշգրտության զենքի համակարգերին, որոնք թռնում են ցածր եւ չափազանց ցածր բարձրությունների վրա, օրվա ցանկացած ժամի եւ սահմանափակ տեսանելիության պայմաններում:
Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ համալիրը համալրված է արձակման պատրաստ չորս հրթիռներով՝ «Իգլա», «Իգլա-Ս» կամ «Վերբա», եւ տեղադրված է «Տիգր-Մ» զրահամեքենայի շասիի վրա։




























