Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլի ռեստորաններից մեկում ճաշի սեղանի շուրջ 2,5 ժամանոց հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։

Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝  կողմերի քննարկման հիմնական թեման Լիբիան է եղել։ Դավութօղլուն ներկայացրել է օրեր առաջ Լիբիա կատարած իր այցի մանրամասները։

Ռասմուսենն իր հերթին շնորհակալություն է հայտնել Դավութօղլուին՝ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովը Թուրքիայում անցկացնելու համար։

Նշենք, որ Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ են ժամանել տարբեր երկրների մոտ 3 տասնյակ ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ստամբուլ է ժամանել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ում օրակարգում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի խնդիրը։