Բրյուսելում այսօր` հուլիսի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 6-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ փոխնախարար, գլխավոր բանակցող Կարինե Ղազինյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարել է ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են ապագա համաձայնագրի հիմնական նպատակներին եւ սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը եւ արդարադատության ու անվտանգության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը փաստել են, որ էական առաջընթաց է գրանցվել 2010 հուլիսի 19-ից մեկնարկած բանակցային գործընթացում: Հաջորդ լիագումար նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա հոկտեմբերին:




























