Աբխազիայի խորհրդարանը նախագահական ընտրություններին դիտարկում անցկացնելու համար հրավերներ է ուղարկել հետեւյալ անձանց` Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղրղըզստանի, Ղազախստանի խորհրդարանների նախագահներին եւ Եվրասիական տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահին:

Աբխազիայի խորհրդարանն ու ու ԱԳՆ-ն քննարկում են նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներին դիմելու եւ դիտորդներ խնդրելու հարցը, հայտնում է apsnypress.info-ն:

Նշենք, որ նախագահական ընտրություններն Աբխազիայում կայանալու են 2011թ. Օգոստոսի 26-ին: Աբխազիայի գործող նախագահ Սերգեյ Բաղապշը մահացել էր մայիսի 29-ին, եւ հունիսի 8-ին Ժողովրդական Ժողովը արտահերթ ընտրություններ է նշանակել: