Ղազախստան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները սկսել են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումներն իրականացնում են կենսական նշանակության օբյեկտների, օդանավակայանների, սոցիալական ենթակառուցվածքի հիմնական օբյեկտների պաշտպանության խնդիրներ:

Ըստ ղազախական կողմի հետ պայմանավորվածության՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները ներգրավված չեն տեղական իրավապահ մարմինների եւ բանակային ստորաբաժանումների ընթացիկ օպերատիվ եւ մարտական ​​գործողություններում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ներառում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եւ Ղազախստանի նախագահի աշխատակազմն ընդգծել են, որ խաղաղապահները չեն մասնակցի ռազմական գործողություններին։