Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հուլիսի 17-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կայցելի Ռուսաստան: Լիովին հնարավոր է, որ այցի շրջանակներում Մամեդյարովը ռուսական ղեկավարությանը հանձնի պաշտոնական Բաքվի պատասխանը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Դմիտրի Մեդվեդեւի վերջերս արած առաջարկներին, գրում է Aze.az-ը:

Այսօրվա դրությամբ, Մեդվեդեւի առաջարկների էությունը դեռ չի բացահայտել կողմերից եւ ոչ ոք: Սակայն, ինչպես հայտնել է Սերգեյ Լավրովը, Երեւանին եւ Բաքվին ասվել է, որ «ժամանակն է պայմանավորվել»:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի առաջարկները ներկայացվել էին Լավրովի կարճաժամկետ այցի ընթացքում: