Ինտերնետի ամենահայտնի տեղեկատվական համակարգերից մեկը՝ Twitter-ն, այսօր նշում է իր 5-ամյակը։
Դրա ստեղծման գաղափարը ընկերության աշխատակից Ջեք Դորսիի մոտ ծնվել է 2006 թվականի գարնանը։ Ամենասկզբում միկրոբլոգը կոչված է եղել օգտագործողներին մեկ հարցուպատասխանի հնարավորություն տալ. «Ի՞նչ ես հիմա անում»։
Twitter անվանումն անգլերենից թարգմանաբար նշանակում է «շատախոսել»։
Համակարգից օգտվում են երկրների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աստղեր։
Գոյության 5 տարիների ընթացքում Twitter-ի օգտագործողների թիվը հասել է 200 միլիոնի։




























