Լոս-Անջելեսի դատարանում կայացել է իր զարմուհու սպանության մեջ մեղադրվող հայի գործով դատավարությունը, վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:
27-ամյա Արամ Սարուխանյանը հայտարարել է, թե մեղավոր չէ Ադրինե Սարուխանյանի սպանության մեջ, մինչդեռ քննության տվյալներով նա սպանել է քրոջն ու դին դուրս նետել մեքենայից:
Ըստ քննիչների 6-ամսական երեխայի մայր Ադրինեի վրա առնվազն մեկ անգամ կրակել են նախքան մեքենայից դուրս նետելը:
Սարուխանյանի հարազատները ներկա են եղել դատավարությանը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններ անել:
Կասկածյալին ձերբակալել էին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ նա բուժվում էր հրազենային վնասվածքներից:



























