Հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը ՀԱՊԿ երկրներում, այդ թվում՝ Ղազախստանում։

Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են նաեւ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հետագա բանակցությունների ձեւաչափը։