2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացել 617 247 բաժանորդ:
Ըստ աղբյուրի, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4390-ով, այդ թվում 911-ը՝ հունիսին, որն ամենաբարձր ամսական ցուցանիշն է վեց ամիսների արդյունքներով:
Հայաստանի կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 566 044 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 8988-ը՝ հունիսին:




























