Մինչ ադրբեջանական պետական քարոզչամեքենան զբաղված է անհայտ պայթուցիկ սարքի դետոնացիայի հետեւանքով զոհված 13-ամյա աղջկա մասին հերթական հակահայկական հիստերիայի սանձազերծմամբ, Ադրբեջանի բանակում խոշոր սկանդալ է հասունանում։
Ուժեղ քամին վնասել է Ադրբեջանի զորամասերից մեկի տանիքը։ Տարերքից հետո հրամանատարությունը հրաժարվել է վերանորոգել կիսավեր զորանոցը՝ փորձելով արդարանալ, որ դրա համար միջոցներ չկան։ Զորամասի հրամանատար Էլմիր Գուլիեւը կապիտան Գասիմովին, լեյտենանտ Ասքեր Ասքերովին եւ ենթասպա Շախլար Ռզաեւին հրամայել է սեփական աշխատավարձերի կամ զինվորներից փող հավաքելու միջոցով վերանորոգել զորանոցը։ Սպաները ստիպված են եղել գրավ դնել իրենց բանկայի քարտերը, սակայն հրամանատարությունը հրաժարվել է վճարել վերանորոգման դիմաց եւ վերադարձնել նրանց քարտերը։
Հուսահատված սպաները այս մասին գրել են «Բիզիմ յոլ» («Մեր ճանապարհը») թերթում՝ հույս ունենալով կատարվածի մասին տեղեկությունը հասցնել երկրի նախագահ Իլհամ Ալիեւին։ «Մինչեւ հիմա էլ վերանորոգման փոքր աշխատանքներ կատարել ենք։ Այսպես չի կարող շարունակվել, մենք ընտանիքներ ունենք»,- գրել են սպաները։
«Հատկանշական է, որ նորության հրապարակումից հետո պաշտպանության նախարարությունից չինովնիկներ են եկել զորամաս, ովքեր միջադեպն ուսումնասիրելու փոխարեն ճնշել են սպաներին եւ նրանց մեղադրել հայերի հետ համագործակցության մեջ, նաեւ սպառնացել են նրանց»,- գրում է «Բիզիմ յոլը»։




























