Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն բաժանվել է ամուսնուց՝ Բիրոլ Չիբուքչուից։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նախօրեին նա ամուսնալուծության հայցով դիմել է դատարան։ Այսօր Չուբուքչուն գաղտնի այցելել է դատարան, որն էլ շուտով ամուսնալուծության որոշում է կայացրել։

Դրանից հետո կողմերն ստորագրել են ունեցվածքի բաժանման արձանագրությունը։ Զույգը 22-ամյա որդի ունի։