ՀՔԾ վարույթում քննված եւ դատարան ուղարկված գործերից կեսի դեպքում, մեղադրյալների նկատմամբ (40 մարդ) կալանք չի կիրառվել: Այս մասին նշվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում այսօր` հուլիսի 15-ին, որտեղ քննարկվել են այս տարվա 1-ին կիսամյակում ՀՔԾ կատարված աշխատանքները: Զեկույցով հանդես է եկել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը:

Ստորեւ ներկայացնում ենք որոշ տվյալներ այդ զեկույցից.

2011թ. 1-ին կիսամյակում ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 122 քրեական գործ, որոնցից՝ 31-ը փոխանցվել է նախորդ ժամանակաընթացքից, իսկ 91-ն՝ ընդունվել է վարույթ հաշվետու ժամանակաընթացքում: Վարույթում քննված  քրեական գործերից` 40-ը` 80 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատի տրված 80 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 40 -ը, իսկ 40-ի նկատմամբ կիրառվել է կալանքի հետ չկապված խափանման միջոց:

ՀՔԾ քննիչների վարույթում 2011 թվականի առաջին կիսամյակում քննված 122  քրեական գործերից`

- 58-ը վերաբերել են Ոստիկանության գործունեությանը (որոնցից     20-ը՝ 41 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, անավարտ է մնացել 13-ը, կարճվել, միացվել, ուղարկվել է այլ մարմին՝ 8-ական, կասեցվել է 1-ը)

- 14-ը ` ՊԵԿ-ին (7-ը՝ 14 անձի նկատմամբ,  ուղարկվել է  դատարան,   կարճվել է 3-ը, ուղարկվել է այլ մարմին, մնացել է անավարտ` 2-ական):

 - 8-ը` ՔԿՀ-ներին (որոնցից 2-ը՝ 2 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, կարճվել է 3-ը, կասեցվել,ուղարկվել է այլ մարմին, մնացել է անավարտ` 1-ական):

 - 2-ական`  ԴԱՀԿ-ին,  ԱԱԾ-ին  եւ ԱԻՆ-ին (որոնցից 2-ը՝ 3 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 1-ը` այլ մարմին, 3-ը` կարճվել ):

 -1-ական Պաշտպանության նախարարությանը, Զինդատախազությանը, Կրթության  եւ գիտության նախարարությանը, օրենսդիր մարմնին ( ԱԺ պատգամավոր),

Վարույթում քննված  քրեական գործից 30-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից 11-ը՝ 24 անձի նկատմամբ /13-ը` պաշտոնատար անձ/,  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան:

Դատի տրված 13 պաշտոնատար անձանցից եղել են՝

- ՊԵԿ աշխատակիցներ` 4-ը,

- ոստիկանության եւ«Հայինկասացիայի՚ աշխատակիցներ՝ 3-ական,

- քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ՝  2-ը,

- Ազգային անվտանգության ծառայության աշխատակից` 1-ը,

2011թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընթացք է տրվել 87 նյութի եւ 347 դիմումի: Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել 21 միջնորդագիր: