ԱՄՆ պաշտոնապես ճանաչել է լիբիացի ապստամբների Անցումային ազգային խորհուրդը՝ որպես լիբիացի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ։ Այս մասին այսօր Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Ինչպես նշում է աղբյուրը, լիբիացի ապստամբների միջազգային կարգավիճակը զգալիորեն բարձրացնող այս քայլը պետք է նպաստի Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի շուտափույթ հրաժարականին։




























