Լիբիայի Մարսա-էլ-Բրեգա քաղաքում հուլիսի 15-ին լիբիացի ապստամբների եւ նախագահ Քադաֆիի կառավարական զորքերի միջեւ տեղի ունեցած կատաղի մարտերի ընթացքում զոհվել է ամենաքիչը 3, վիրավորվել` 73 մարդ։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այդ շրջանում մարտական գործողությունները վերսկսվել էին հինգշաբթի օրը։