Սիրիայի հատուկ ծառայություններն այսօր՝ հուլիսի 15-ին, Դամասկոսում մարտական զենքից կրակ են բացել ընդդիմության կողմնակից ցուցարարների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, սկզբում արցունքաբեր գազ է արձակվել, այնուհետ կրակել են զենքից։

Ամենաքիչը երեք ցուցարար զոհվել է Իդլիբ քաղաքում, ուր եւս կրակել են ցուցարարների վրա։ Բողոքի ակցիաները շարունակվել են նաեւ Խամա քաղաքում։ Այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ուրբաթօրյա աղոթքից հետո դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով նախագահի հրաժարականը։

Սիրիայում ժողովրդական հուզումներն սկսվել էին մարտի կեսերին՝ Դարյա քաղաքում։