Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասվում է Թուրքիայի ՊՆ-ի Twitter-յան հաղորդագրության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Աքչաքալում երեք թուրք զինվորների մահվան կապակցությամբ։