«Պրոտոն» հրթիռակիրը, կապի արբանյակներ «ԿազՍատ-2» (Ղազախստան) եւ SES-3 (ԱՄՆ) հետ, մեկնարկել է Բայկանուրի տիեզերակայանից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ռոսկոսմոսի ներկայացուցիչը հայտնել է, որ «Պրոտոն-Մ»-ի մեկնարկը տեղի է ունեցել հաշվարկային ժամանակում: Առաջինը պետք է բաց թողնվեր SES-3-ը, իսկ փոքր- ինչ ուշ` «ԿազՍատ-2»-ը:
Ըստ ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի` հրթիռի ստարտի պահից 8 ժամ 01 րոպե հետո բաց է թողնվել SES-3-ը, 9 ժամ 24 րոպե հետո` «ԿազՍատ-2»-ը:




























