Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են Սեյֆալի հրաձգարանում ժամկետանց եւ անպիտան զինամթերքի ոչնչացումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի ՊՆ-ի վրա հղումով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անցկացվող աշխատանքների հետ կապված բնակչությանը հանդարտության կոչ է արել եւ նշել, որ  անհանգստության պատճառ չկա։