Հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։





























