Հուլիսի 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 29-ամյա Աբրահամ Ա.-ի վարած  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան  Ապարան-Աշտարակ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է 31-ամյա Վանիկ Թ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը, «ՎԱԶ-2106»-ի վարորդն ու վերջինիս երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: