Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի որոշմամբ Ռազմիկ Պետրոսյանին ազատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետ նշանակվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

Սերգեյ Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար. «Վստահեցնում եմ, որ անելու եմ ամեն ինչ, որ արդարացնեմ ձեր եւ Արագածոտնի մարզի ժողովրդի սպասելիքները»,-ասաց նա:

Նշենք, որ Սերգեյ Մովսիսյանը  այս տարվա հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը

Հիշեցնենք, որ Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս  առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբեր ամսին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:

Ռազմիկ Պետրոսյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի  վաշտի հրամանատարի տեղակալ:

Մամուլի տեղեկությունների համաձայն, Ռազմիկ Պետրոսյանը կարող է նշանակվել պաշտպանության փոխնախարար: