Մեքսիկայի արեւմտյան մասում գտնվող Սինալոա նահանգում ոստիկանների եւ նարկոկարտելի անդամների միջեւ հերթական բախումն ավարտվել է 12 մարդու սպանությամբ` զոհվել է 11 ոստիկան եւ մեկ անցորդ:

Ոստիկաններն ընկել են հանցագործների կողմից պատրաստած դարանը: Պաշտոնական նախնական վարկածով` նարկոկարտելի նպատակակետը եղել է նահանգի հասարակական անվտանգության  քարտուղար Ֆրանսիսկո Կորդովան: Սակայն վերջինս դարանակալված մեքենայում չի եղել, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ անանուն աղբյուրների` հարձակումն իրականացվել է «Սինալոա» նարկոկարտելի կողմից, որն ամենակազմակերպվածն ու հզորն է համարվում Մեքսիկայում:  Հաղորդվում է, որ նարկոկարտելի` թմրանյութերի ապօրինի տարածումից ստացվող եկամուտը տարեկան կազմում է 300 մլն դոլար: