Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Քանաքեռ նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի Հանրապետության գործով դատական նիստը հետաձգվեց։
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը միջնորդեց Փաշինյանի՝ նախորդ տարվա մարտի 1-ին՝ Հանրապետության հրապարակում, արված հայտարարության ամբողջական տարբերակն ուսումնասիրելու նպատակով դատական նիստը հետաձգել, դատարանն էլ բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 28-ին՝ ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ քաղհայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած զրպարտչական արտահայտություններին։ Ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու եւ զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։





























