Իրանում անցկացվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Մուհամեդ Ռասուլլա» կոչվող խոշորագույն համատեղ զորավարժությունները, հայտնում է Mehr-ը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Քուդս» բազայի խոշորագույն համատեղ եւ համակցված զորավարժությունների տարբեր փուլերի իրականացման ընթացքում Սիստան եւ Բելուջիստան հարավարեւելյան նահանգներում ներգրավվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» բազայի տարբեր օպերատիվ ստորաբաժանումներ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրի խոսքով՝ կիրառվել են հրթիռներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և զրահատեխնիկա։ ««Քուդս» բազայի մասնագիտացված մարտական ստորաբաժանումները հաջողությամբ իրականացրել են իրական բախումների եւ օպերացիաների բոլոր մոդելավորված պայմանները»,- հավելել է նա։





























