Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն աշխատանքային այցով մեկնել է Կիեւ, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է Ուկրաինայի ղեկավարի կայքը։

Նշվում է, որ Զելենսկին Ալիեւին հրավիրել էր Բրյուսել կատարած այցի ժամանակ։

Հունվարի 14-ին տեղի կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, ով աշխատանքային այցով կլինի մեր երկրում, ասվում է հաղորդագրության մեջ:

Զելենսկին Բրյուսելում հանդիպման ժամանակ դիմել էր Ալիեւին՝ խնդրելով օգնել Ռուսաստանում դատապարտված ուկրաինացիների վերադարձին։ Ուկրաինայի ղեկավարն Ադրբեջանի նախագահին առաջարկել է անեւ փետրվարին Կիեւ-Անկարա-Բաքու գագաթնաժողովն անցկացնել Ուկրաինայում:

Զելենսկին շեշտը դրել է նաեւ երկրների միջեւ համագործակցության տրանսպորտային եւ նյութատեխնիկական ներուժի վրա, մասնավորապես՝  Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու միջոցով բեռների տարանցումը երկաթուղային եւ ծովային տրանսպորտով իրականացնելու աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության։