Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հուլիսի 9-ից 16-ը,արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտման շուրջ 200 դեպք, ինչի արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 850 կրակոց:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ առաջնային գծում, բացի ինքնաձիգերից, հակառակորդը կիրառել է նաեւ գնդացիրներ եւ դիպուկահարային հրացաններ:
Վստահորեն կատարելով իրենց մարտական խնդիրը, ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները շարունակել են վերահսկել իրավիճակը եւ ի տարբերություն հակառակորդի, զերծ մնացել աննպատակ ու սադրիչ գործողություններից:




























