Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տվել «ճիշտ գնահատել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հնարավորությունը»։

Ելույթ ունենալով Անկարայում ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանը ուշադրությունը հրավիրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքների լույսի ներքո, հայտնում է «Անադոլուն»։

Նա անդրադարձել է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկին։

«Որպեսզի ձեռնարկված քայլերը տան ակնկալվող արդյունքները, կարեւոր է, որ Հայաստանը ճիշտ գնահատի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հնարավորությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։