Իրաքի մահմեդական շիաների համար սրբազան Քերբելա քաղաքում այսօր` հուլիսի 16-ի վաղ առավոտյան ուխտավորների մեծ խմբի մոտ մոտոցիկլետ է պայթել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Al Jazeera-ն, նախնական տեղեկություններով, մեկ մարդ զոհվել է, 27-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Այս օրերին ուխտավորները ուղեւորվում են Քերբելա, որպեսզի նշեն շիաների կողմից 12 իմամներից մեկը համարվող լեգենդար Մոհամմեդ ալ-Մահդիի ծննդյան օրը, գրում է «Ռոսբալթը»: