Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 14-ին խոշոր ծեծկռտուք է եղել: 40-ամյա հայ Սիրաթ Ադանյանն իր եղբոր հետ եղել է փողոցում, երբ նրանց են մոտեցել 3 տղամարդիկ: Առայժմ հայտնի չէ` նրանք ծանոթ են եղել, թե ոչ:
Ինչպես հայտնում է «Արգումենտի ի ֆակտին», վկայակոչելով LifeNews-ը, բոլոր հինգն էլ եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Կարճ ժամանակ անց ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում Ադանյանի գլխին շիշ են կոտրել: Կոտրված շիշն այնուհետ օգտագործել են որպես սառը զենք: Միջադեպի չորս մասնակիցների տեղափոխել են հիվանդանոց:
Բժիշկների խոսքով, բոլոր տուժածներին վիրահատություն են արել, եւ այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:



























