Իրանը ողջունում է Հարավային Սուդանում անկախ պետության ձեւավորումը: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության կողմից արված հայտարարության մեջ:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ ուշադրությամբ հետեւել են Հարավային Սուդանում տեղի ունեցող իրադարձություններին: Այժմ, երբ այդ զարգացումները հանգեցրել են Հարավային Սուդանում նոր անկախ պետության ստեղծմանը, Իրանը հարգում է հարավցիների ընտրությունը եւ հույս ունեն, որ իրադարձությունների զարգացումները կհանգեցնեն կայունության եւ խաղաղության»,- ասվում է ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սուդանի իշխանությունները հուլիսի 8-ին պաշտոնապես ճանաչել են Հարավային Սուդանի Հանրապետությունը: Կես տարի առաջ տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում հանրաքվեի մասնակիցների 98.83 տոկոսը կողմ է քվեարկել անկախանալուն, այսինքն` նոր անկախ պետության ձեւավորմանը նավթով հարուստ Հարավային Սուդանում:




























