Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան այսօր` հուլիսի 16-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ցանկություն հայտնել առաջադրվել Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, Շամբայի առաջադրման նախաձեռնող խումբը ԿԸՀ-ին է ներկայացրել ստորագրությունների թերթիկները, նաեւ ստորագրությունների հավաքման արդյունքների արձանագրությունը:

Շամբան այժմ պետք է պետական լեզվի իմացության քննություն հանձնի:

Հուլիսի սկզբին իր թեկնածությունն առաջադրել է նաեւ Ռաուլ Խաջիմբան, ԿԸՀ-ն գրանցել է նաեւ Ալեքսանդր Անկվաբի նախաձեռնող խմբին:

Նշենք, որ արտահերթ ընտրություններն Աբխազիայում կայանալու են օգոստոսի 26-ին: Մայիսի 29-ին Մոսկվայում մահացել էր նախագահ Սերգեյ Բաղապշը, ով Աբխազիան ղեկավարում էր 2005-ից: