Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը հանգամանք է, որը կանխարգելում է ԼՂ հարցով ընթացող բանակցությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի ֆոնդի փորձագետ Անդրեյ Արեշեւը:
Նրա կարծիքով, Ադրբեջանի պահվածքը Հայաստանին լուրջ հիմք է տալիս պահանջել բանակցային գործընթացի դադարեցում այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը չի ցուցաբերել կառուցողական մոտեցում:
«Ոչ մի բանակցային գործընթաց չի կարող ընթանալ կողմերից մեկի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում, ուժի եւ սպառնալիքների կիրառման պայմաններում»,-հայտարարեց Արեշեւը:




























