Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Դաբա Գուդաուրի հանգստավայրում ձեռք է բերել 500 քառ.մետր տարածք, հայտնում է վրացական Journalist.ge գործակալությունը:
Ըստ գործակալության` Սահակաշվիլիի ձեռք բերած հողատարածքը հայտնվել է նախագահի սեփականության մասին հայտարարագրում, որտեղ արտացոլված է Սահակաշվիլու 2010 թվականի սեփականության եւ ֆինանսական վիճակը:
Ինչ վերաբերում է նախագահի այլ սեփականություններին, ապա նրա կինը` Սանդրա Ռուլովսը Թբիլիսիում ձեռք է բերել 164 քառակուսի մետր տարածք ունեցող ձեղնահարկ:
Ըստ նախագահի հայտարարագրի, 2010թ. Սահակաշվիլին ստացել է 56 հազար 640 լարի (34 հազար 300 դոլար), 2009թ.` 59 հազար լարի (35 հազար 700 դոլար):
2010թ. աճել է նաեւ Սահակաշվիլիի բանկային հաշիվը, մասնավորապես նրա պետական բանկային հաշիվը կազմել է 62 հազար 993 լարի (38 հազար 100 դոլար), ինչ վերաբերում է 2009թ., ապա տարբերությունը ակնհայտ է, Սահակաշվիլիի հաշիվն այն ժամանակ կազմում էր 29 հազար 21 լարի (17 հազար 500 դոլար): Ահա այս գումարներն են նշված Սահակաշվիլիի սեփականության մասին հայտարարությունում, իսկ այն բանկային հաշիվները, որոնք Սահակաշվիլին բացել է տարբեր բանկերում, ինչպես Վրաստանում, այնպես էլ արտասահմանում, չեն մտնում սեփականության հայտարարագրում: Օրինակ ING BANK-ում նա ունի 85 հազար եվրոյի հաշիվ, Թիբիսի բանկ-ում` 21 հազար դոլար, Societe General bank-ում`30 հազար եվրո եւ այլն:
Ինչ վերաբերում է Դաբա Գուդաուրիում Սահակաշվիլիի ավելացած սեփականությանը, ապա անհայտ է` Սահակաշվիլին ինքն է գնել այն, թե նվիրել են:




























