ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 14-ին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ փոխգործակցության հետագա քայլերը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել հունվարի 12-ին։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Միացյալ Նահանգները եւ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ են նոր հանդիպում անցկացնել ռուսական կողմի հետ եւ «հանձնառու են շարունակել դիվանագիտական ​​փոխգործակցությունը եւ փոխադարձ երկխոսությունը»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները ցույց են տվել առճակատման լրջությունը համաշխարհային հարթակում։