Աֆղանական բանակի զինվորն այսօր` հուլիսի 16-ին կրակ է բացել ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա հարավային Գիլմենդ նահանգում: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով BBC հեռուստաալիքը: Նշվում է, որ զոհվել է ՆԱՏՕ-ի 1 զինվորական:

Հրաձգությունը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի զինծառայողների եւ Աֆղանստանի ազգային բանակի կողմից համատեղ պարեկային ծառայության ժամանակ, Լաշկարգահ քաղաքի մերձակայքում: Զոհվածի ազգային պատկանելության, նաեւ այլ տուժածների մասին չի հաղորդվում:

Այդ շաբաթ տվյալ շրջանը պետք է լիովին անցնի տեղական ուժերի վերահսկողության տակ, քանի որ ամերիկյան ուժերը աստիճանաբար դուրս են բերվում Աֆղանստանից: