ԱՄՆ բանակի տարեց վետերանի սպանության մեջ կասկածվող անձը փախուստի է դիմել Վաշինգթոնի դատարանի շենքից, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով MSNBC-ն: 24-ամյա Ջեյմս Բրյուերը` «Սթիքի» մականունով, կրկին հետախուզման մեջ է:
Առայժմ անհայտ է, թե ինչպես է նրան հաջողվել փախուստի դիմել: Նախնական տվյալներով, Բրյուերը փոխանակել է ձեռնաշղթաները այլ դատապարտյալի հետ: Հայտնի է, որ փախստականը կարող էր Ֆիլադելֆիա մեկնած լինել: Նրա գտնվելու վայրը հայտնելու համար գումար է խոստացվել:
Բրյուերը հունիսի 27-ին սպանել էր 71-ամյա Սոլոմոն Ռիզին կողոպուտի փորձի ժամանալ: Ոստիկանությունը խուզարկության ժամանակ Բրյուերի տանից գտել էր Ռիզին պատկանող իրերը եւ անցած շաբաթ Վիրջինիայում ձերբակալել Բրյուերին:




























