«Ազատության տորմիղի» կազմում գտնվող ֆրանսիական «Դինիտե ալ Կարամա» նավը ճեղքել է հունական շրջափակումը եւ ուղղություն վերցնելով դեպի Գազա` փոխել է երթուղին: Ինչպես հաղորդել է «France-Presse»-ը, հունական առափնյա պահպանության տվյալներով` նավն ուղղվել է դեպի եգիպտական Ալեքսանդրիա նավահանգիստ:
Տասը նավից կազմված «Ազատության տորմիղը» պետք է Գազա ուղեւորվեր հուլիսի սկզբին, սակայն Հունաստանն արգելափակել էր նավերի ելքն իր նավահանգիստներից:
Իսրայելը նույնպես մտադիր է թույլ չտալ «Ազատության տորմիղից» որեւէ նավի մուտքը Գազայի հատված, որի ծովային շրջափակման ռեժիմը գործում է 2006թ-ից:




























