Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ ամռան սկզբից հեղեղումների եւ փլուզումների արդյունքում զոհվել եւ անհետ կորել է ավելի քան 460 մարդ, հաղորդել է «France-Presse»-ը: Տարերքի արդյունքում ընդհանուր առմամբ զոհվել է 335 մարդ, անհետ կորել` 112-ը, իսկ ավելի քան 2,3 մլն մարդ տարհանվել է:
Այս տարի Չինաստանում արձանագրվել են եղանակի ծայրահեղ փոփոխություններ: Գարնանային երաշտն ամենաուժեղն է համարվում վերջին 50 տարվա ընթացքում: Արդեն այդ ժամանակ օդերեւութաբանները կանխատեսեցին, որ դրան կհաջորդեն տեղատարափ անձրեւները:



























