Վարցի լրագրողները հուլիսի 16-ին երկրի համար աննախադեպ համերաշխության ակցիա` հեռուստա եւ ռադիոմարաթոն  են կազմակերպել, որին մասնակցել է 4 անկախ հեռուստաընկերություն,  մի քանի ռադիոկայան եւ ինտերնետային կայք:  Ինչպես հաղորդում է «Ազատություն»  ռադիոկայանը, այսպիսով ԶԼՄ-ները բողոք են արտահայտել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող իրենց գործընկերների ձերբակալության դեմ:

Չնայած այն բանին, որ փոք-ինչ ավելի վաղ բոլոր մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը, լրագրողները համոզված են, որ ֆոտոթղթակիցների խոստովանական  ցուցմունքները կորզվել են հոգեբանական ճնշման արդյունքում:

Ինչպես ավելի վաղ հողորդել էր NEWS.am-ը, հուլիսի 7 -ին ձերբակալված չորս ֆոտոթղթակիցները մեղադրվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ: