Կույբիշեւի ջրամբարի հատակից «Բոիլղարիա» նավի դուրս բերումը կարող է սկսվել արդեն այսօր: Այդ մասին հայտնել են ՌԴ  արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես հաղորդում է «Վեոստի.ռու»-ն, անհրաժեշտ տեխնիկան` լողացող կռունկներն  արդեն գրավել են իրենց վերջնական դիրքերը: Եղանակը բարեհաջող է, ուստի հնարավոր է, որ արդեն օրվա ընթացքում ջերմանավը բարձրացվի:  Նավի բարձրացման ժամանակ չի բացառվում այնտեղ եղած դիզելային վառելիքի արտահոսք: Հաշվի առնելով նման հնարավարությունը` արդեն տեղադրվել են համապատասխան արգելափակոցներ եւ բերվել են հատուկ նյութեր: Միաժամանակ շարունակվում են որոնողական աշխատանքները:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, խորտակված «Բուլղարիա» նավի վրա գտնվող 208 մարդուց փրկվել էր 79-ը: Մինչ այժմ անհայտ է 15 մարդու ճակատագիրը: